21/06/2017 10:52
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարել է ԻՊ-ի «մեծ մուֆթիին» վերացնելու մասին
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժը ոչնչացրել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման, այսպես կոչված, գլխավոր հոգևորական Թուրքի ալ-Բինալիին: Նա պատասխանատու էր նոր գրոհայինների հավաքագրման համար, ասվում է կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների հաղորդագրության մեջ, որը հայտնվել է ТАСС-ի բաժանմունքում:
«Կոալիցիան մայիսի 31-ին Սիրիայի Մայադին քաղաքում հասցրած ավիահարվածի արդյունքում ոչնչացրել է Թուրքի ալ-Բինալիին, որն ինքնահռչակվել էր որպես ԻՊ-ի «մեծ մուֆթի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Կոալիցիայից հայտնել են, որ վերջինս «կենտրոնական դեր է խաղացել օտարերկրյա գրոհայինների ներգրավման գործում՝ լինելով խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի վստահելի անձը»: