21/06/2017 15:03
Ֆիլիպիններում ԻՊ-ի հետ կապված ծայրահեղականները հարձակում են գործել դպրոցի վրա
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված մի խումբ գրոհայիններ զինված հարձակում են գործել Ֆիլիպինների հարավում դպրոցի վրա, փոխանցում է Gazeta.ru-ն:
Իրավապահները տեղի ունեցածի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի հատուկջոկատայիններն օգնում են ազատագրել Մարավի քաղաքը, որը մասամբ գտնվում է ԻՊ գրոհայինների ձեռքում։ Շուրջ 1 ամիս շարունակվող մարտերի ժամանակ սպանվել է 257 ահաբեկիչ, սակայն սպանվել է նաև 62 զինվորական և 26 խաղաղ բնակիչ: