21/06/2017 14:49
Մոսկվայում հայը շանտաժի է ենթարկել պետավտոտեսուչին՝ պահանջելով 12 միլիոն ռուբլի (Տեսանյութ)
Մոսկվայում երթևեկության կանոնները խախտած հայը՝ 32-ամյա Սուրեն Վանեցյանը, ավտոտեսուչեն աղերսել է կաշառք վերցնել, այնուհետև շանտաժի ենթարկել նրան, փոխանցում է Life.ru-ն:
Դեպքում տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում նախորդ աշունը: Սուրեն Վանեցյանը BMW-ի ղեկին հակառակ գծով երթևեկել է Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկով, ինչից հետո տեսուչը նրան կանգնեցրել էր: Իրավապահը սկսել է արձանագրություն կազմել, բայց Վանեցյանին հաջողվել է տեսուչին համոզել «պայմանավորվել»՝ նրան 10 000 ռուբլի կաշառք տալով:
Կաշառքը փոխանցելուց հետո Վանեցյանը ոստիկանին հայտնել է, որ նկարահանել է ամբողջ տեղի ունեցածը և նրանից պատասխան կաշառք է պահանջել 2 մլն ռուբլի չափով՝ տեսանյութը Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության ղեկավարությանը ցույց չտալու համար:
Տեսուչը վարորդին տվել է նշված գումարը, բայց դրանից հետո Վանեցյանը ևս 12 մլն ռուբլի է պահանջել: Ոստիկանը որոշել է ամեն ինչ խոստովանել ղեկավարությանը: Ոստիկանն աշխատանքից ազատվել է, իսկ Սուրեն Վանեցյանը ձերբակալված է շորթման համար: