21/06/2017 14:24
Սերբիայի նախագահն անհնար է համարում Կոսովոյի անկախության ճանաչումը
Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է լրագրողներին, որ բացարձակ անհնար է համարում Կոսովոյի անկախության ճանաչումը, փոխանցում է ТАСС-ը:
«Ինչպես կարող եմ ճանաչել Կոսովոյի անկախությունը, եթե ես, ձեռքս սահմանադրության վրա, երդվել եմ, որ չեմ ճանաչում Կոսովոն: Ես չեմ կարող և չեմ ցանկանում ճանաչել Կոսովոյի անկախությունը», - հայտարարել է Վուչիչը՝ կոչ անելով իր առջև իրատեսական և իրականանալի նպատակներ դնել:
Մայիսի 31-ին իր երդմնակալության արարողության ժամանակ Սերբիայի նախագահը կոչ է արել Կոսովոյի հարցը դնել հասարակական քննարկման: