21/06/2017 21:00
Հարավային Կորեայի նախագահը Կիմ Չեն Ընին շատ վտանգավոր մարդ է անվանել
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը շատ վտանգավոր մարդ է։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, հայտնում է The Washington Post-ը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Նա խելամիտ առաջնորդ չէ և շատ վտանգավոր մարդ է։ Բայց նա մարդ է, որը արդյունավետ վերահսկում է Հյուսիսային Կորեան, և նա մարդ է, որը Հյուսիսային Կորեան ապամիջուկայինացնելու լիազորություններ ունի», - ասել է հարավկորեացի առաջնորդը։
Միևնույն ժամանակ Մուն Չժե Ինը նշել է, որ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհանուր նպատակ ունեն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ոչնչացումն ու Կորեական թերակղզու ապամիջուկայինացումը։
Նա հավելել է, որ այդ նպատակի շուրջ աշխատանքի ընթացքում շատ կարևոր են երկրների միջև բարեկամությունն ու վստահությունը։