21/06/2017 11:24
Պորտուգալիայում վթարվել է հրդեհների մարմանը մասնակցող ինքնաթիռը
Պորտուգալիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների մարմանը մասնակցող ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Այդ մասին հաղորդել է EFE գործակալությունը, փոխանցում է ТАСС-ը:
Զոհերի մասին տեղեկատվություն դեռևս չկա: Միջադեպը տեղի է ունեցել Պեդրոգան-Գրանդի բնակատեղիի շրջանում, որտեղ հրդեհների հետևանքով զոհվել է 64 մարդ, ևս 157-ը տուժել:
Պորտուգալիայում հրդեհները սկսվել են հունիսի 17-ի ցերեկը: Ներկա դրությամբ դրանց դեմ պայքարին ներգրավված է 2000 մարդ: