21/06/2017 12:19
Սպիտակ տանից հայտնել են ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցների վերացման պայմանները
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինայի արևելքում նկատելի կլինի Մոսկվայի «ներկայությունը», հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Դա պատժամիջոցների պատճառներից մեկն է, քանի դեռ նրանք դուրս չեն եկել Արևելյան Ուկրաինայից, պատժամիջոցները կգործեն, քանի որ մենք կարծում ենք, որ դա Ուկրաինայի մի մասն է, և այդ պատճառով պատժամիջոցները կմնան», - ասել է Սփայսերը: