21/06/2017 12:44
Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով մոտ 200 հազար բնակչի խորհուդ է տրվել պատսպարվել
Ճապոնիայի մոտ 200 հազար բնակչի իշխանությունները խորհուդ են տվել պատսպարվել տարհանման կենտրոններում հորդառատ անձրևների սպառնալիքի պատճառով, որոնք մոլեգնում են երկրի արևմտյան և կենտրոնական շրջաններում, փոխանցում է ТАСС-ը: Թարմացված կարգադրություններն այդ մասին չորեքշաբթի տարածել են Համանացու քաղաքի (Սիձուոկայի պրեֆեկտուրա) իշխանությունները, փոխանցում է ТАСС-ը:
Միայն այստեղ խորհուրդը վերաբերում են մոտ 290 հազար բնակիչների: Ավելի վաղ համանման միջոցներ են ձեռնարկել Կումանո (Միեի պրեֆեկտուրա) և Նատիկացուուրա (Վակայամայի պրեֆեկտուրա) քաղաքների վարչակազմերը:
Անցած 12 ժամվա ընթացքում այս շրջաններում տեղացել են ավելի քան 200 մմ, իսկ որոշ շրջաններում 400 մմ-ից ավելի տեղումներ, մի շարք շրջաններում անձրևների ինտենսիվությունը գերազանցում է 50 մմ/ժամի: Ներկայում ցածր ճնշման գոտին շարժվում է դեպի հյուսիս-արևելք և օրվա ընթացքում կընդգրկի մայրաքաղաքի տարածաշրջանը: