22/06/2017 14:25
Ավստրիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է փակել մահմեդականների համար նախատեսված մանկապարտեզները
Ավստրիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը կողմ է արտահայտվել մահմեդական ընտանիքների երեխաների մանկապարտեզների փակմանը, հայտնում է РИА Новости-ն:
Պատասխանելով Kurier պարբերականի կազմակերպած բանավիճային ակումբի հարցին այն մասին թե արդյոք անհրաժեշտ է փակել մահմեդական մանկապարտեզները՝ Կուրցն ասել է.
«Իհարկե: Դրանք պետք չեն: Մահմեդական մանկապարտեզներ չպետք է լինեն».
Նրա կարծիքով՝ այդպիսի մանկապարտեզները մեկուսացած են ինչպես մշակութային, այնպես էլ լեզվական իմաստով: