22/06/2017 14:58
Պայթյուն Աֆղանստանում, զոհվել է 24 մարդ
Աֆղանստանի հարավում բանկի բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթեցման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, տուժել է մոտ 60 մարդ, հայտնել է Tolo News հեռուստաալիքը հղում անելով երկրի անվտանգության ուժերի մի աղբյուրի:
Ավելի վաղ հաղորդվել է 15 զոհի և 50 տուժածի մասին:
Պայթյունը որոտացելէԷ տեղական ժամանակով ժամը 12:00-ի սահմաններում Գիլմենդի նահանգի վարչական կենտրոնում: Մի խումբ զինյալներ հարձակվել են Լաշկարգահ քաղաքում New Kabul Bank բանկի բաժանմունքի վրա: Նահանգապետի ներկայացուցիչը մանրամասնել է, որ պայթյունը որոտացել է, երբ զինծառայողները և քաղաքացիական անձինք բանկ էին եկել աշխատավարձ ստանալու: