23/06/2017 17:19
Լոնդոնում մզկիթի մոտ ամբոխին վրաերթի ենթարկելու գործով կասկածյալին մեղադրել են ահաբեկչության համար
Լոնդոնի ոստիկանությունից РИА Новости-ին պատմել են, որ 47-ամյա Դարրեն Օսբորնին, որը մզկիթի մոտ վրաերթի ենթարկել ամբոխին՝ պաշտոնապես մեղադրել են «ահաբեկչական նկատառումներով սպանության փորձի համար»:
«Օսբորնը շարունակում է մնալ նախնական ազատազրկման խցում: Օրվա երկրորդ կեսին նրան կտեղափոխեն Վեսթմինսթերական դատարան», - հայտարարել են ոստիկանությունից:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին՝ Լոնդոնում գտնվող մզկիթի հարևանությամբ: Զոհվել է մեկ մարդ, ևս 10-ը՝ վիրավորվել: