24/06/2017 10:35
Թուրքիայում հինգ մարդ է մահացել՝ լողավազանում հոսանքահարվելու հետևանքով
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում հոսանքահարվելու հետևանքով մահացել է 5 մարդ, այդ թվում երկու երեխա: Այս մասին հայտնում է Yeni Safak-ը, փոխանցում է ТАСС-ը:
Թերթի տվյալով միջադեպը տեղի է ունեցել Սակարիա նահանգի Ակյազ քաղաքում: Լողավազանում գտնվող երեխաները խափանման պատճառով ստացել են հոսանքի հարված: Երեք մարդ մահացել է, երբ փորձել է օգնել փոքրիկներին:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
Միջադեպի մանրամասները պարզվում են: