26/06/2017 14:52
Տոնական ավիաշոու. ՀՀ ԶՈւ Ավիացիան 25 տարեկան է (Տեսանյութ, Լուսանկարներ)
Ռազմական ավիացիան բոլոր զինված ուժերի համար հպարտության ու ոգևորության աղբյուր է, այսօր ՀՀ ԶՈւ Ավիացիայի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ տոնական միջոցառմանն ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ավիացիան նաև սեփական երկրի պաշտպանվածության, բանակի մարտունակության և հզորության խորհրդանիշներից է», - ասաց Պաշտպանության նախարարը:
Նա առանձնակի կարևորությամբ ընդգծեց Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի դերը` ԶՈւ օդուժի համալրման գործում:
«Հատկապես հպարտ եմ, որ ռազմաավիացիոն համալսարանը կարելի է անվանել հետազոտական համալսարան, որովհետև այսօր այդտեղ նախագծված և ստեղծված սարքերն են համալրում մեր զինված ուժերի և հատկապես` օդուժի կարիքները», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց ՀՀ ԶՈւ օդաչուների ու պարաշյուտիսների մասնակցությամբ ավիաշոուով:
Մանրամասները` Aysor.am-ի տեսանյութում: