26/06/2017 19:21
Մակրոնը հաստատել է Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու հանձնառությունը
Ֆրանսիան հավատարիմ է մնում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված Մինսկի պայմանավորվածություններին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ հունիսի 26-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո:
«Ես նախագահ Պորոշենկոյին հավաստեցի Մինսկի գործընթացին աջակցելու իմ ցանկությունը», - ասել է Մակրոնը՝ հույս հայտնելով, որ «նորմանդական ձեւաչափով» (Ֆրանսիա, Գերմանիա, ՌԴ և Ուկրաինա) նոր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս:
Ընդ որում` Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ իր երկիրը հավատարիմ է մնում «ուկրաինայի ինքնիշխանությանը նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:
«Մենք, ինչպես և ԵՄ-ից մեր գործընկերները, չենք ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին», - հայտարարել է Մակրոնը լրագրողներին: