26/06/2017 15:01
Ցանցահենները ԻՊ-ին սիրո խոստովանություն են արել Օհայոի նահանգապետի կայքում
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորմանը պաշտպանող ցանցահենները կիրակի՝ հունիսի 25-ին, կառավարական մի քանի պորտալ են «կոտրել» ԱՄՆ-ում, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Գրոհի ենթարկված ռեսուրսների թվում է Օհայոյի նահանգապետ հանրապետական Ջոն Քեյսիքի կայքը: Team System Dz-ի ցանցահեններ անունից հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և բոլոր ամերիկացիները պատասխան են տալու արյան այն յուրաքանչյուր կաթիլի համար, որը հեղվել է մուսուլմանական երկրներում: Ուղերձն ավարտվում է ԻՊ-ին սիրո խոստովանությամբ:
Համանման հաղորդագրություններ են զետեղվել Բրուքհեյվեն քաղաքի (Նյու Յորքի նահանգ) և Հաուարդի օկրուգի (Մերիլենդի նահանգ) կայքերում: