28/06/2017 12:42
Մետիս. Իրանը Սիրիայում «կանոններով չի խաղում»
ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը Սիրիայում «կանոններով չի խաղում», բայց Ռուսաստանը Թեհրանի վրա ազդեցություն է փորձում գործել Իրանի իշխանություններին նման քայլերից հետ պահելու համար, լրագրողներին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսը, փոխանցում է РИА Новости-ն:
«Այո, իրանցիները կանոններին չեն հետևում: Մենք կարծում ենք, որ ռուսները փորձել են նրանց ժամանակ առ ժամանակ հետ համոզել որոշակի բաներ անելու մտադրությունից», - հայտարարել է Մետիսը:
Հարցին, թե արդյոք նա չի վախենում Սիրիայի իշխանություններին աջակցող իրանցի աշխարհազորայինների հետ կոնֆլիկտից, Մետիսը պատասխանել է. «Ո՛չ, եթե իրանցի աշխարհազորայինները չհարձակվեն մեր վրա»: Պենտագոնի ղեկավարի հայտարարությունն ինքնաթիռից փոխանցել է ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը: