.jpg)
12/07/2017 11:00
Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար
Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն ու Վրաստանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեն համաձայնության են եկել կյանքի կոչել 2011 թվականին ստորագրված «առևտրային միջանցքների մասին» համաձայնագիրը, որն անցնում է Աբխազիայիով և Հարավային Օսիայով:
Կողմերը համաձայնության են եկել ավարտել բանակցությունները և պայմանագիր կնքել շվեյցարական SGS ընկերության հետ, որը կվերահսկի առևտրային միջանցքով ՌԴ-ից և Վրաստանից եկող ապրանքների շարժը: Այդ նպատակով մոտ ապագայում կձևավորվի ռուս-վրացա-շվեյցարական աշխատանքային խումբ, որը կզբաղվի պայմանագրի իրականացմամբ: Այդ մասին բանակցությունների ավարտից հետո Չեխիայի մայրաքաղաքում ասել է դեսպան Աբաշիձեն:
«Մենք պայմանավորվել ենք, որ այս հարցի շուրջ խորհրդակցություններ այլևս չեն լինի: Հստակ պայմանագրի ձևակերպման ժամանակն է», - ասել է Աբաշիձեն:
«Ընդհանուր առամամբ, արդեն պարզ է, թե ինչպես պետք է գործել առաջիկայում», - ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը: