14/07/2017 21:19
Հուրգադայում միջադեպի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց ցուցաբերվում է բուժօգնություն
Հուրգադայում Zahabia հյուրանոցում անհայտ անձի կողմից հանգստացողների վրա դանակով հարձակման հետևանքով տուժել է Հայաստանի երկու քաղաքացի։
Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ կապ են հաստատել Հուրգադայում տուժած Հայաստանի քաղաքացիների հետ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը իր հերթին տեղեկացրել է, որ Հուրգադայում հանգստացողների վրա հարձակում գործած անձը վնասազերծվել է Հայաստանի վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։
Միևնույն ժամանակ Հուրգադայի իրավապահները հայտարարել են, որ հարձակման հետևանքով երկու արտասահմանցի զբոսաշրջիկ մահացել է։ Տուժածների թիվը հինգն է։
Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։ https://t.co/u8kY6AND7l
— Tigran Balayan (@tbalayan) 14 июля 2017 г.
.@armembegypt-ը կապ է հաստատել Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների հետ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն։
— MFA of Armenia