15/07/2017 15:00
Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի հոր հոգեհանգստին ու հուղարկավորությանը
Այսօր 18:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը կկարողանա մասնակցել հոր հոգեհանգստյան արարողությանը: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Ղուկասյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
«Նրան թույլ են տվել ուղեկցությամբ մասնակցել հոգենհանգստի արարողությանը», - ասաց տիկին Պետրոսյանը:
Բացի այդ, Ղուկասյանը ԱՆ ՔԿՎ ծառայողների ուղեկացությամբ վաղը կկարողանա մասնակցել նաև հուղարկավորությանը: Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը, մահացել էր հուլիսի 13-ին՝ 87 տարեկան հասակում:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կազմակերպված խմբի կողմից զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով: Նա այժմ գտնվում է կալանքի տակ: