19/07/2017 12:37
Հայտնի հոգեբանին դանակահարել են իր գրասենյակում. վիճակը կրիտիկական է
Այսօր իր գրասենյակում դանակահարել են հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանին:
Aysor.am-ը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ Պողոսյանը տեղի ունեցած միջադեպի հետևանքով շտապ օգնության ծառայության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է իրենց մոտ:
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: Անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ դիմածնոտային, և այլ նեղ մասնագետները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել է արյան կորստի պատճառով, ինչը հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը:
Ներկա պահին հոգեբանի վիճակը գնահատվում է կրիտիկական ծանր:
Ըստ որոշ տեղեկությունների՝ հոգեբանի վրա դանակով հարձակում գործածը նրա հիվանդն է եղել: