19/07/2017 15:26
Արարատի մարզում պայմանագրային զինծառայողը վնասվածքներ է ստացել ականի պայթյունի հետևանքով
Արարատի մարզում 1988թ. ծնված պայմանագրային զինծառայողն ականի պայթյունից ստացել է բեկորային վնասվածքներ, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Զինծառայողը ստացել է վնասվածքներ կրունկի հատվածում: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Դեպքի հանգամանքները պարզվում են: