21/07/2017 11:59
Հրապարակել է տեսանյութ, որում Թրամփը ժեստերի լեզվով շփվում է Պուտինի հետ
Ամերիկյան MSNBC հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որն արվել է Համբուրգում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովի ընթրիքի ժամանակ:
Հոլովակում երևում է, թե ինչպես է Դոնալդ Թրամփը ժեստերի լեզվով շփվում իրենից հեռու կանգնած Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է Lenta.ru-ն:
Սպիտակ տան տիրակալը, նայելով Ռուսաստանի նախագահին, մատով ցույց է տալիս նրան, ապա բարձրացնում է բռունցքը: Դա կարող էր նշանակել՝ «մենք և դուք միասին ենք»: Ի պատասխան՝ Պուտինը գլխով է անում: Լրագրողները ենթադրել են, որ ԱՄՆ նախագահն այդկերպ իր ռուս գործընկերոջից զրուցելու թույլտվություն է խնդրել: