22/07/2017 16:43
Ֆիլիպինների Կոնգրեսը երկարաձգել է երկրի հարավում ռազմական դրությունը
Ֆիլիպինների Կոնգրեսի պատգամավորները կողմ են քվեարկել երկրի հարավում գտնվող Մինդանաո կղզում ռազմական դրությունը մինչև 2017 թվականի ավարտը երկարաձգելու որոշմանը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ընդհանուր առմամբ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 261 պատգամավոր, ինչը երկու երրորդով գերազանցել է որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ցուցանիշը:
Նշվում է, որ Ֆիլիպինների անվտանգության ծառայությունները Կոնգրեսին խորհուրդ էին տվել երկարացնել Մինդանաոյի ռազմական դրությունը, որտեղ աճում է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: