22/07/2017 13:41
Դատաքննիչը հաստատել է Չեսթեր Բեննինգթոնի մահվան պատճառը
Լոս Անջելեսի դատաքննիչը հաստատել է, որ Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բեննինգթոնի մահվան պատճառը շնչահեղձությունն է եղել, փոխանցում է Life.ru-ն՝ հղում տալով Billboard-ին:
Այս պահին չի հաղորդվում, թե երբ է տեղի ունենալու երաժիշտի հուղարկավորությունը: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, սենյակում, որտեղ գտնվել է խմբի մենակատարը, թմրանյութերի հետքեր չեն գտնվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին երաժիշտի տան աշխատողը նրան մահացած է գտել: Համաձայն տեղեկությունների՝ ինքնասպանության պահին Չեսթերը տանը մենակ է եղել: Սենյակում հայտնաբերվել է ալկոհոլի շիշ:
Չեսթերն ինքնասպան եղավ իր ընկերոջ ծննդյան օրը, ով ինքնասպան էր եղել մայիսին: