22/07/2017 11:03
Պուտինն` Ալիևին. Մենք կփնտրենք տարածաշրջանային բարդ հարցերը լուծելու ուղիներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, հայտնում է «МИР 24»-ը: Առաջնորդները քննարկել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր:
«Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծման ուղիներ փնտրելուն, և, իհարկե, կխոսենք այն մասին, թե ինչպես են զարգանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները», - հայտարարել է Պուտինը:
Ադրբեջանցի նախագահը ևս ընդգծել է, որ նմանատիպ հանդիպումներն անհրաժեշտ են ոչ միայն երկու երկրների միջև հարաբերությունների խորհրդատվությունների, այլև համաշխարհային քաղաքականության և անվտանգության ամրապնդման համար: