22/07/2017 16:30
Դատարանը հաստատել է Եգիպտոսի գլխավոր դատախազի սպանության գործով 30 անձանց մահապատժի դատավճիռը
Կահիրեի քրեական դատարանը շաբաթ հաստատել է 2015 թվականին Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթի սպանության հետ կապված 30 անձանց մահապատժի դատավճիռը, հայտնում է РИА Новости-ն:
Մի շարք այլ դատապարտյալներ տարբեր ժամանակահատվածներով, այդ թվում ցմահ, դատապարտվել են բանտարկության:
2015 թվականի հունիսի վերջին Եգիպտոսի գլխավոր դատախազը Կահիրեում հարձակման է ենթարկվել: Ստացած վնասվածքներից ավելի ուշ նա հիվանդանոցում վախճանվել է: