25/07/2017 15:19
ԱՄՆ-ն Թուրքիայից բացատրություն է ուզում լսել С-400 գնելու վերաբերյալ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Թուրքիան պետք է բացատրի С-400 ռուսական զենիթային համակարգեր գնելու մտադրությունը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը, փոխանցում է Lenta.ru-ն:
«Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն էր, և ցանկացած դաշնակցի հետ մեր հարաբերությունների հիմնարար սկզբունքն այն է, որ մենք սպառազինության համատեղելիություն ենք ցանկանում: Ինչ վերաբերում է С-400-ների գնման մասին լուրերին, ապա Թուրքիան պետք է բացատրի դա», - ասել է Դևիսը:
«Տրիումֆ» С-400-ը բազմալիք զենիթահրթիռային համալիր է, որը հագեցած է տարբեր հեռահարության մի քանի տեսակի հրթիռներով: