11/08/2017 13:27
Նիկոլաս Մադուրոն արտգործնախարարին հանձնարարել է հանդիպում նախապատրաստել Դոնալդ Թրամփի հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱԳՆ ղեկավարին հանձնարարել է հանդիպում նախապատրաստել իր ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով «Panorama» թերթին:
Ելույթ ունենալով Ազգային հիմնադիր ժողովի նստաշրջանում՝ Մադուրոն հայտարարել է, որ ևս մեկ անգամ հաստատում է իր ցանկությունը՝ նորմալացնելու ԱՄՆ-ի հետ քաղաքական հարաբերությունները և բանակցությունների ճանապարհով հաստատելու համագործակցությունը չբացառող նորմալ և բաց հարաբերություններ:
«Թող ԱԳՆ ղեկավարը սկսի աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի իմ անձնական հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ»,- ասել է Մադուրոն:
Նշենք, որ չորեքշաբթի ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Վենեսուելայի դեմ՝ դրանում ավելացնելով մի շարք կազմակերպություններ և մասնավոր անձանց, այդ թվում՝ 8 բարձրաստիճան անձանց և երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի եղբորը՝ Ադանա Չավեսին: