11/08/2017 12:45
Պեկինը մեղադրել է ԱՄՆ-ին Չինաստանի ինքնիշխանության խախտման մեջ
ԱՄՆ ռազմածովային ուժերի մարտանավը, մտնելով Սպրատլի կղզիների ջրատարածք, կոպտորեն խախտել է Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, հաղորդվում է Չինաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է Lenta.ru-ն:
Օգոստոսի 10-ին USS McCain ականակիր նավը մտել է Հարավաչինական ծովի վիճելի կղզիների շրջան և մանևրում իրականացրել արհեստական կղզիներից մեկի շուրջ, որից հետո նրան դեմ հանդիման են ուղարկվել Չինաստանի ռազմածովային ուժերի մարտանավերը։
«Իր տարածքն ու շահերը ծովում պաշտպանելու Չինաստանի վճռականությունը նույնքան անսասան է, որքան Հարավչինական ծովում խաղաղության ու կայունության աջակցման կամքը։ ԱՄՆ-ի կողմից սադրանքները ստիպում են Պեկինին ընդունելու երկրի պաշտպանունակության հետագա ամրապնդման միջոցառումներ»,- ավելացրել են գերատեսչությունում:
Ինչպես ավելի վաղ պարզաբանել էին Պենտագոնում, գործողությունն անցկացվել է «նավիգացիայի ազատության ռազմավարության» շրջանակում, այդպիսով ամերիկյան ռազմածովային ուժերը ցուցադրում են չինացիներին, որ չեն ճանաչում նրանց տարածքային հավակնությունները։