16/08/2017 14:51
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել
Այս գիշեր մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել, «МК»-ին հայտնել է աղբյուրն օդանավակայանի ղեկավարությունում:
57-ամյա տղամարդը պետք է դստեր հետ Երևան թռչեր, սակայն ժամը 2:45-ին նա իրեն վատ է զգացել մեկնման սրահում:
Տղամարդուն տեղափոխել են բուժկետ, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Նա մահացել է սուր սրտային անբավարարությունից:
Հայտնի է, որ մինչև օգոստոսի 14-ն ուղևորը բուժվել է հիվանդանոցում թոքերի օնկոլոգիական հիվանդությունից: