18/08/2017 14:02
ԵՄ-ից միգրանտները Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայում կարող են առանց նպաստների մնալ
Եվրամիության երկրներից աշխատանքային միգրանտներին կարող են մերժել Մեծ Բրիտանիայում նպաստների ստացման իրավունքի հարցում, եթե նրանք առնվազն չորս տարի չեն աշախատել երկրում, հայտնում է ТАСС-ը` հղում անելով The Telegraph-ին:
Ներկայում կառավարության անդամներն ուսումնասիրում են այն աշխատող միգրանտներին նպաստների վճարումների դադարեցման պլանները, որոնք Թագավորություն կժամանեն 2019 թվականի մարտից հետո:
Արտոնությունների կարող են հավակնել միայն նրանք, ովքեր բրիտանական տնտեսության զարգացման բնագավառում ավանդ են ներդրել առնվազն չորս տարի:
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետն, ինչպես ընդգծում է թերթը, կարող է նաև գնալ զիջումների և այն միգրանտներին նպաստների ստացման հնարավորություն տրամադրել, ովքեր Մեծ Բրիտանիայում բնակվել են առնվազն չորս տարի՝ նկատի չառնելով նրանց զբաղվածության կարգավիճակը: