18/08/2017 14:47
Չինաստանում բացվել է երկրի առաջին ինտերնետ-դատարանը
Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում տեղի է ունեցել երկրի առաջին ինտերնետ-դատարանի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությանը:
Դատարանի ստեղծման որոշումը կայացվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարեփոխումների բազմակաղմանի խորացման հունիսի 28-ին կայացած 36-րդ նստաշրջանի ժամանակ:
Ինտերնետ-դատարանը դիտարկելու է գործեր, որոնք կապված են առցանց առևտրի ոլորտում տեղի ունեցած խաբեությունների, օնլայն պայմանագրերի և հեղինակային իրավունքների խախտումների հետ:
Դատական բոլոր գործընթացները սկսվելու են հայցերի ներկայացմամբ և քրեական գործերի հարուցմամբ, որոնք իրականացվելու են դատարանի կայքի միջոցով: Դատական լսումները և հայտարարությունները կատարվելու են առցանց տեսահեռարձակմամբ: