18/08/2017 14:31
Փարիզում տարհանել են ներգաղթյալների ճամբարը
Փարիզի ոստիկանությունը ուրբաթ վաղ առավոտյան տարհանել է Փարիզի 18-րդ շրջանում տեղակայված ներգաղթյալների ճամբարը, որտեղ 2 հազարից ավելի մարդ էր ապրում, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Figaro պարբերականին:
Մետրոյի Պորտ դե լյա Շապել կայարանի մոտ իրականացված գործողությունը սկսվել է վաղ առավոտյան: Ճամբարի, ընդհանուր առմամբ 2,2 հազար բնակիչներին, վերաբնակեցրել են մայրաքաղաքի 18 հաստատություններում:
Պետական ծառայությունները կքննեն ներգաղթյալներից յուրաքանչյուրի հարցը, որպեսզի նրանց անհրաժեշտ աջակցություն ցույց տան:
Նրանք, ովքեր ապաստան ստանալու անբավարար հիմնավորում կունենան` հետ կուղարկվեն հայրենիք: