18/08/2017 13:35
Բարսելոնայում կեսօրին լռության րոպե կհայտարարվի` ի հիշատակ ահաբեկչության զոհերի
Բարսելոնայի Պլասա դե Կատալունիա կենտրոնական հրապարակում տեղական ժամանակով ժամը 12:00- ին լռության րոպե է հայտարարվելու` ի հիշատակ օգոստոսի 17-ին կատարված ահաբեկչության զոհերի, հայտնում է ТАСС-ը` հղում անելով «La Vanguardia» թերթին:
Սպասվում է, որ հրապարակ կժամանեն Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը և Բարսելոնայի քաղաքագլուխ Ադա Կոլաոն:
Պիրենեյան թագավորության ամբողջ տարածքում եռօրյա սուգ է հայտարարված: