19/08/2017 10:39
Պետդեպը հաստատել է Ռումինիային հրետանային հրթիռային համակարգերի վաճառքը
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Ռումինիային 1,25 մլրդ դոլարի հրետանային հրթիռային համակարգերի վաճառքը:
Հաղորդագրությունը հրապարակվել է ռազմական համագործակցության գործակալության կայքում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Խոսքը «HIMARS» հեռակառավարվող 54 համակարգերի մատակարարման մասին է:
«Ենթադրյալ գործարքը չի փոփոխի տարածաշրջանում ռազմական հաշվեկշիռը»,- ասվում է հաղորդագրության մեջ: