19/08/2017 14:01
Ֆինլանդիայում դանակով անցորդների վրա հարձակումը ոստիկանությունը ահաբեկչություն է որակել
Ֆիննական Տուրկու քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ դանակով զինված անձը հարձակվել էր անցորդների վրա, ոստիկանությունը որակել է որպես ահաբեկչություն, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով ֆիննական «Yle»-ին ։
Ոստիկանության տվյալների համաձայն՝ հարձակումն իրականացրել է Մարոկկոյից 18-ամյա երիտասարդ։ Նա այժմ հիվանդանոցում է:
Միջադեպի հետևանքով 2 զոհերը Ֆինլանդիայի քաղաքացիներ են, իսկ տուժածների թվում կա իտալացի և Շվեդիայի 2 քաղաքացի։