19/08/2017 13:53
Ֆլորիդայում փոխհրաձգության ժամանակ ոստիկան է զոհվել
Մեկ ոստիկան զոհվել է և ևս մեկը վիրավորվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քիսիմի քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, հայտնում է ТАСС-ը` հղում անելով իրավապահ մարմինների աշխատակիցներին։
Ոստիկանության սպա Մեթյու Բաքսթերը ստացած վերքերից մահացել է, իսկ Սեմ Հովարդը շատ ծանր վիճակում է։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին` երեկոյան։ Նշվում է, որ այդ պահին ոստիկանները քաղաքի շրջաններից մեկում ստուգումներ էին անցկացնում՝ թմրավաճառության հետ կապված։
Դեպքով երեք կասկածյալ ձերբակալվել է, ևս մեկին որոնում են։
Այս կապակցությամբ Քիսիմիի ոստիկանությանը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։