19/08/2017 15:56
Իսպանական ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին
Իսպանիայի իրավապահ մարմինները որոնում են Բարսելոնայի ահաբեկչության կազմակերպման հիմնական կասկածյալ՝ մարոկկացի Յունես Աբույակուբին, հայտնում է «Efe» գործակալությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա Կամբրիլսում ահաբեկչության ժամանակ սպանվել էր:
Ավելի վաղ իրավապահ մարմինները ենթադրում էին, որ Բարսելոնայի կենտրոնում հետիոտներին վրաերթի է ենթարկել 17-ամյա Մուսա Ուկաբիրը, սակայն Կատալոնիայի իրավապահ մարմինների ղեկավար Խոսեպ Լուիս Տրապերոն հայտարարել է, որ այդ տարբերակն «ավելի քիչ հավանական է»:
Նոր վարկածի համաձայն՝ վրաերթն իրականացրել է Յունես Աբույակուբն, ում հաջողվել է փախուստի դիմել հանցագործության վայրից: