21/08/2017 12:55
Իսլանդիայում ավտոմեքենան ներխուժել է օդանավակայանի ժամանման սրահ
Իսլանդիայում ավտոմեքենան ներխուժել է Քեֆլավիքի օդանավակայանի ժամանման սրահ, հայտնում է Gazeta.ru-ն:
Մեքենայի վարորդը փորձել է խույս տալ ոստիկանական հետապնդումից: Նրան կանգնեցրել է ոստիկանն, ինչից հետո կարգազանցը փախցրել է մեկ այլ մեքենա և դիմել փախուստի:
Հետապնդման ժամանակ նա ներխուժել է Քելֆլավիքի օդանավակայանի ժամանման սրահ:
Միջադեպի մանրամսները չեն հաղորդվում: