21/08/2017 19:30
Թուրքիան և Իրանը քննարկել են PKK-ի դեմ համատեղ գործողությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի զինուժի շտաբի ղեկավարի հետ քննարկել է համատեղ գործողություն իրականացնելու հարցը՝ Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ, փոխանցում է РИА Новости-ն։
Իրանի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բաքերին անցյալ շաբաթ Թուրքիա էր այցելել։ Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների ամբողջ պատմության ընթացքում դա առաջին ռազմական հանդիպումն էր նման բարձր մակարդակում։
«Ահաբեկչական խմբավորումների դեմ Իրանի հետ համատեղ գործողության հարցը միշտ օրակարգում է։ Իրանի գլխավոր շտաբի ղեկավարի հետ քննակել ենք գործողության իրագործումը դիվանագիտական տեսանկյունից։ Ջանքերը կշարունակվեն, քանի որ Քուրդիստանի բանվորական կուսակցության ահաբեկիչները Իրանում «մասնաճյուղ» ունեն՝ PJAK-ը (Քուրդիստանում ազատ կյանքի կուսակցություն)։ Այդ կազմակերպությունները վնասում են ինչպես իրանցիներին, այնպես էլ մեզ», - հայտարարել է Էրդողանը ճեպազրույցի ժամանակ, որ հեռարձակել է Haberturk-ը: