21/08/2017 13:19
Զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի դին հայտնաբերվել է ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով
Օգոստոսի 20-ին` ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ):
ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: