21/08/2017 14:30
Ոստիկանությունը պարզել է Բարսելոնայում ահաբեկչություն կատարած վարորդի ինքնությունը
Կատալոնիայի ներքին գործերի նախարարության խորհրդական Խոակիմ Ֆոռնը հաստատել է, որ Բարսելոնայի կենտրոնում հետիոտներին վրաերթի ենթարկած ֆուրգոնի ղեկին եղել է մարոկացի Յունես Աբույակուբը, հայտնում է «Интерфакс»-ը:
Կասկածյալը հետախուզման մեջ է, նրա գտնվելու վայրը հայտնի չէ, ասել է Ֆոռնը «Կատալունիա» ռադիոկայանի եթերում: Ի սկզբանե հաղորդվել էր, որ իսպանական ոստիկանությունը փնտրում Է 17-ամյա Մուսա Ուկաբիրին, որը, ինչպես ենթադրվում էր, ֆուրգոնի ղեկին է եղել Բարսելոնայում կատարված ահաբեկչական գործողություն ժամանակ:
Ուրբաթ երեկոյան հայտնի դարձավ, որ նա հարձակմանը մասնակից մյուս չորս կասկածյալների հետ միասին Կամբրիլսում ոչնչացվել է կարգի պահապանների հետ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: