21/08/2017 13:38
Բորժոմիում անտառային հրդեհներն ընդգրկել են ավելի քան 5 հա տարածք
Վրաստանի Բորժոմի քաղաքում մոտ 100 հրշեջ շարունակում է պայքարն ընդդեմ անտառային հրդեհների:
Կրակը տարածվել է ավելի քան 5 հեկտար տարածքով: Վրաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ բարդ աշխարհագրական դիրքի հետևանքով փրկարարական տեխնիկան կրակի օջախին մոտեցնել չի հաջողվում, հայտնում է «Интерфакс»-ը:
Հրշեջներն ու տեղի բնակիչներն օջախների շուրջ փորում են արգելապատնեշներ՝ կրակի հետագա տարածումը կանխելու համար: