23/08/2017 17:13
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տածաքում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնց օգոստոսի 23-ին, ժամը 15:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ձորափի 26 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տածաքում ՝ երկհարկանի շինության տանիքում:
ԱԻՆ-ը հայտնում է, որ քիչ անց դեպքի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի: