23/08/2017 13:59
Ռուսաստանի քաղաքացիները վիզաներ կարող են ստանալ այլ երկրներում, հայտարարել են ԱՄՆ դեսպանատնից
Ռուսաստանի քաղաքացիներն ամերիկյան վիզա ստանալու համար կարող են դիմել ցանկացած այլ երկրում ԱՄՆ դեսպանատներին, որտեղ հայտերի ուսումնասիրման ժամկետները քիչ են, քան Մոսկվայում, РИА Новости-ին հայտնել են ԱՄՆ դեսպանատնից:
«Հյուպատոսարանի աշխատակիցը որոշում է կայացնում վիզաների վերաբերյալ անհատական կարգով՝ հետևելով ամերիկյան օրենսդրությանը: ԱՄՆ օրենքը չի արգելում Ռուսաստանի քաղաքացիներին վիզա ստանալու փաստաթղթեր ներկայացնել այլ երկրում», - նշել են դեսպանատանը:
Երկուշաբթի թարմացված տվյալների համաձայն՝ Մոսկվայում, այսպես կոչված, Visitor Visa-ի դիմումատուները պետք է սպասեն 85 օր:
Ուսանողական վիզայի համար դիմողների համար հարցազրույցի սպասման ժամկետը կկազմի 36 օր, ոչ ներգաղթային արտոնագրերի այլ տեսակների համար դիմողները ստիպված կլինեն սպասել միջինը 53 օր: