Վարչապետ Կարապետյանը տրանսպորտի նախարարության շենքի գնորդների ցանկում չկա
06/09/2017 14:21

Վարչապետ Կարապետյանը տրանսպորտի նախարարության շենքի գնորդների ցանկում չկա

Կառավարությունում հերքում են լուրերը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է գնել տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - Aysor.am-ի թղթակցին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը ևս հերքեց լուրը:
 
«Այն չի համապատասխանում իրականությանը», - Aysor.am-ին ասաց Առաքելյանը։

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ պոտենցիալ գնորդներն արդեն հայտնի են։ Թերթին հասած տեղեկություններով՝ շենքը պատրաստվում են գնել վարչապետ Կարեն Կարապետյանը, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և մեկ այլ գործարար, որի անունը դեռ հայտնի չէ։

Նախարարության շենքը, թերևս, կվաճառվի հենց 27 միլիոն դոլարով։
Վարչապետ Կարապետյանը տրանսպորտի նախարարության շենքի գնորդների ցանկում չկա