12/09/2017 10:54
Բելառուս զինվորականը ՀԱՊԿ զորավարժություններին երգել է «Չունի աշխարհը քեզ նման» երգը (Տեսանյութ)
Բելառուսի Զինված ուժերի զինվորական համույթի մենակատար Սերգեյ Սլիվկան «Մարտական ընկերակցություն 2017» զորավարժությունների շրջանակում կատարել է «Չունի աշխարհը քեզ նման» երգը:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցել է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը: Զորավարժությանն ընդգրկված էին նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները: