13/09/2017 19:22
Իրաքյան քրդերի անկախության հանրաքվեին կմասնակցեն նրանց ենթակայության տակ գտնվող բոլոր շրջանները
Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին կմասնակցեն նրա ենթակայության տակ գտնվող բոլոր շրջանները, այլ ոչ միայն նրանք, որոնք պաշտոնապես ինքնավարության կազմում են ներառված, հայտնել է Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Մոհամեդը, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ հանրաքվեին կմասնակցեն Դոհուք, Հավլեր, Սուլեյմանի և Հալաբջա նահանգները, նաև Քիրքուք և Նինվե նահանգների մի մասը, որոնք քրդական փեշմերգայի վերահսկողության տակ են, ներառյալ՝ Սինջարի (Շենգալ) շրջանը։
Եթե Դոհուք, Հավլեր, Սուլեյմանի և Հալաբջա նահանգները պաշտոնապես Իրաքյան Քուրդիստանի կազմում են, ապա Քիրքուք և Նայնավա նահանգների քրդական շրջաններն ինքնավարության կազմում ներառված չեն։
Մոհամեդը հիշեցրել է, որ 2005 թվականի Իրաքի սահմանադրության համաձայն՝ քրդերի և Բաղդադի միջև այսպես կոչված «վիճելի» շրջանների ճակատագիրը պետք է հանրաքվեով որոշվեր, սակայն «այն անցկացնելու համար Բաղդադը ոչինչ չի արել»։