13/09/2017 15:20
ԱՄՆ-ն գոհ չէ C-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի ռուս-թուրքական գործարքից
ԱՄՆ-ն գոհ չէ C-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի ռուս-թուրքական գործարքից: Այս մասին ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը՝ մեկնաբանելով Ռուսաստանին Թուրքիայի վճարած կանխավճարի մասին լուրը, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք մեր դաշնակից Թուրքիայի հետ այս հարցով բաց երկխոսություն ենք վարում և ընդգծել ենք ՆԱՏՕ-ի շրջանակում սպառազինության խոշոր գնումների դեպքում օպերատիվ համատեղելիության պահպանման անհրաժեշտությունը», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
«Թուրքիան Միացյալ Նահանգների առանցքային գործընկերն է, և Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը այսօր էլ բարձր մակարդակի վրա է», - ասել է նա՝ ավելացնելով, որ Թուրքիան հետաքրքրված է նաև ամերիկյան արտադրության համակարգերով: