18/09/2017 10:56
Ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են. ՀՀ նախագահ
Ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են, Հայաստան-Սփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա տարիների անելիքներից առաջնահերթ է լինելու Հայաստանում բնական աճի տեմպերի ավելացումը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխումը:
«Հայտարարել ենք, որ մեր նպատակն է 2040 թվականին ունենալ 4 միլիոն բնակչություն: Նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարվա ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ներդրում: Գալիք մի քանի Հայաստան-Սփյուռք համաժողովների քննարկման հիմնական թեման, իմ համոզմամբ, հենց սա է դառնալու», - ասաց ՀՀ նախագահն՝ ընդգծելով, որ Հայաստան-Սփյուռք հաջորդ հավաքը նվիրված է լինելու 4 միլիոնանոց Հայաստան ստեղծելու ծրագրի համահայկական քննարկմանը ու դրա ընթացքի իրականացմանը: